Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը կարող է քվեարկության դրվել հունվարի կեսին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը կարող է քվեարկության դրվել հունվարի կեսին: Այդ մասին հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը Պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո: «Բանաձեւը քվեարկության կդրվի այն ժամանակ, երբ մենք ունենանք նրան աջակցող կոնգրեսականների բավարար քանակ: Դա կարող է տեղի ունենալ հունվարին»,-ասել է նա, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Նենսի Փելոսին մտադիր էր քվեարկության դնել 106-րդ բանաձեւը 2007 թվականի նոյեմբերի 22-ին, սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմի ճնշման պատճառով քվեարկությունը հետաձգվեց:



Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը ներկայացրել էր կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս նրան սատարում են 219 կոնգրեսականներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---