Քոչարյանի եւ Ալիեւի առջեւ որեւէ ժամանակագրական սահմանափակում չկա ԵԱՀԿ ՄԽ առաջարկություններին հավանություն տալու համար17 հունվարի 2008 - 17:14 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկա այցելությունը նախաձեռնվել է, որպեսզի լսեն երկու երկրների նախագահների պատասխանները ԵԱՀԿ ՄԽ մադրիդյան առաջարկություններին, որոնք փոխանցվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջոցով»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առջեւ որեւէ ժամանակային սահմանափակում չի դրվել: «ԵԱՀԿ ՄԽ-ն, ինչպես գիտեք, եղել է նաեւ Ստեփանակերտում եւ լսել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կարծիքը: Մենք դա շատ կարեւոր ենք համարում, քանի որ, վերջիվերջո, որոշվում է այդ ժողովրդի ճակատագիրը»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը:Իր հերթին, ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն նշել է, որ ներկայացված փաստաթուղթը բոլորից լավագույնն է: «Դրանում հաշվի են առնվում բոլոր կողմերի ցանկությունները եւ հակամարտության կողմերից ոչ մեկին առավելություն չի տրվել: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնվեն հիմնային սկզբունքների հետ, ապա այդ ժամանակ մենք կարող ենք աշխատանք սկսել համաձայնագրի հիմնական տեքստի ուղղությամբ, ինչը կարող է երկար ժամանակ պահանջել»,- ասել է Ֆասիեն: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս անգամ ոչ մի միջանկյալ համաձայնագիր չի լինի: «Մենք ներկայացրել ենք կարգավորման հիմնային սկզբունքները, որոնց հետ կհամաձայնվեն կամ չեն համաձայնվի բոլոր նախագահները: Հիմնական աշխատանքը սկսկվելու է դրանց հաստատումից հետո»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները Մի շարք քաղաքներում ավտոերթեր են, իրազեկման ակցիաներ «ԼՈՖԹ»–ն ու Իջևանի գինու-կոնյակի գործարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գործարանն աջակցելու է Իջևան համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավման գործընթացին Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը |