Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշում

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով ու զբաղեցնում է 72-րդ տեղը:

Դասակարգման աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, երկրորդը Գերմանիան է, երրորդը՝ Արգենտինան: Լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել Շվեյցարիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Չիլին, Կոլումբիան, Բելգիան ու Ֆրանսիան:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ ընտրանու մրցակիցները աղյուսակում ունեն հետեւյալ դասավորությունը` Լեհաստան (5-րդ տեղ), Ռումինիա (42-րդ), Դանիա (46-րդ), Չեռնոգորիա (52-րդ), Ղազախստան (105-րդ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---