Նախագահներ Սարգսյանն ու Պուտինն ամփոփել են ՀՀ-ՌԴ գործակցության տարիների արդյունքերը24 օգոստոսի 2017 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 23-ին Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետության ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: Նախագահներ Սարգսյանը և Պուտինը անդրադարձել են նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Նախագահ Պուտինը, ամփոփելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն ու Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետության միջև հարաբերությունները լուրջ կերպով ամրապնդվել են: «Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ գործակցություն և տնտեսական, և անվտանգության, և ռազմական ոլորտներում: Ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- ասել է ՌԴ նախագահը: Իր հերթին նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը. կա մշտական ինտենսիվ երկխոսություն, արտաքին քաղաքական լայն համակարգում, միջազգային և տարածաշրջանային հարթակներում արդյունավետ գործակցություն, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում գործակցություն: «Մեր առևտրատնտեսական հարաբերությունները ինտենսիվ կերպով զարգանում են: Անցած տարի մենք ունեցանք առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ: Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում այն ավելացել է գրեթե 24 տոկոսով: Մշտական է մեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների միջև կապը: Մշտապես զարգանում է նաև միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում գործակցությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այդ ամենին նպաստում են բարձրագույն և բարձր մակարդակներում մշտական այցերը: Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել անտառային հրդեհների մարման ուղղությամբ ռուսական կողմի ցուցաբերած օգնության համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով |