Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի ԱԱ կիսաեզրափակչում կմրցի կուբացի մարզիկի հետ

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի ԱԱ կիսաեզրափակչում կմրցի կուբացի մարզիկի հետ

PanARMENIAN.Net - Համբուրգում բռնցքամարտի աշխարհի առաջնությունն է, որտեղ Հայաստանի միակ ներկայացուցիչ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչ է անցել՝ առնվազն բրոնզե մեդալ ապահովելով: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Քառորդ եզրափակչում Բաչկովը միավորներով հաղթել է մոնղոլ Չինզորիգ Բատարշուխին,որը 2017-ի Ասիայի առաջնության փոխչեմպիոն էր։

Կիսաեզրափակիչ մենամարտերը կայանալու են օգոստոսի 31-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:Հովհաննես Բաչկովի մրցակիցը լինելու է կուբացի Էնդի Քրուզ Գոմեսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---