Բաքվեցիների 1/3-ը թունավոր ջուր է խմում

Բաքվեցիների 1/3-ը թունավոր ջուր է խմում

PanARMENIAN.Net - Բաքվի բնակիչների մեկ երրորդը թունավոր ջուր է խմում: Ամեն օր Դաղստանի հարավով հոսող Սամուր գետի վտակ Ախթի չայում ծանր մետաղների իոններ են հայտնվում: Այդ ջրից է օգտվում տեղի բնակչությունը, ինչպես նաև Բաքվի և Ադրբեջանի հյուսիսի բնակիչները, ուր այն հասցվում է Սամուր-Ապշերոնի ջրանցքով:

Աղտոտման պատճառը Դաղստանում այդ շրջանում գործող հանքերն ու հորատանցքերն են, որոնք մնացել են խորհրդային տարիներից, գրում է Haqqin.az-ը լեզգիների «Ալամ» հանդեսի վրա հղումով:

Երբ 80-ականների սկզբին երկրաբանական հետախուզումը դադարեցվեց, իսկ պղնձի արդյունահանման ծրագիրը կասեցվեց, հովտում մնացին բաց հանքահորեր, որտեղից էլ ծանր մետաղների իոնները հայտնվում են Սամուր գետի վտակում:

Սամուր-Ապշերոնի ջրանցքից տարեկան 905 մլն խմ ջրառ է իրականացվում, այդ թվում 284 մլն խմ՝ Բաքվի և Սումգայիթի ջրամատակարարման համար, իսկ 20 մլն խմ՝ ձկնաբուծարանների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---