Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի 2018թ. աշխարհի առաջնությանը չճանաչված երկրների շրջանում: Առաջնությունը կանցկացվի Բրավա կղզում: Հաղորդագրությունն այդ մասին տեղադրվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների համադաշնության ֆեյսբուքյան էջում:

Չճանաչված երկների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա 2018-ի մայիսի 31-ից հունիսի 9-ը: Առաջնությանը կմասնակցի 16 թիմ:

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մասնակցել է նաև 2016-ի առաջնությանը:

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կառավարման մարմինը ձևավարովել է 2015-ի մայիսին և նույն թվականի հունիսի 1-ին անդամակցել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային (ConIFA):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---