ՀՀ-ն կարող է զրկվել ծանրամարտի ԱԱ-ին մասնակցելու իրավունքից

ՀՀ-ն կարող է զրկվել ծանրամարտի ԱԱ-ին մասնակցելու իրավունքից

PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին կարող է զրկել 2017-ին Անահայմում (ԱՄՆ) կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից: Հայաստանից բացի նույն վտանգն է սպառնում այս մարզաձևում առաջատար ևս 8 երկրի: Պատճառն Օլիմպիական խաղերի ընթացքում գրանցված բազմակի դոպինգ-սկանդալներն են:

Սպասվում է, որ ընդհանուր առմամբ 49 մարզիկի՝ այդ թվում 30 մեդալակրի, կարգելվի մասնակցել առաջնությանը, հաղորդում է Inside The Games-ը:

IWF-ն դոպինգ թեստերի 3 կամ ավելի դրական եզրակացություն ունեցող երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումն առաջին անգամ ընդունել է 15 ամիս առաջ Թբիլիսիում կայացած հանդիպմանը: Սակայն գործընթացի մեծ մասը նրանց վերահսկողությունից դուրս էր, իսկ կիրառման հետաձգումը պայմանավորված է բազմաթիվ բողոքարկումներով:

Պատժամիջոցները կարող են տարածվել 9 երկրի վրա՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Չինաստան և Մոլդովա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---