Մխիթարյանը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ մտնել 7 սեպտեմբերի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ մտնել: Դա իրականություն կդառնա, եթե սեպտեմբերի 9-ին գոլային փոխանցում կատարի Սթոք Սիթի հետ խաղում: Ընթացիկ խաղաշրջանի 3 խաղում 5 գոլային փոխանցում կատարելով՝ Մխիթարյանը կարող է Պրեմիեր լիգայի երրորդ ֆուտոբլիստը դառնալ Տյերի Անրիի և Սեսկա Ֆաբրեգասից հետո, որոնք 6 արդյունավետ փոխանցում են կատարել 4 խաղում, ասվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի կայքում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է FIFA 18-ի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում՝ ցանկը կազմել է EA Sports ընկերությունը: WhoScored պորտալն իր հերթին հրապարակել էր օգոստոսի Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմը, որը կազմվել է խաղերի համար միջին գնահատականների հիման վրա: Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |