Բաքուն բողոքել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը Արցախի դրոշի համար

Բաքուն բողոքել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը Արցախի դրոշի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան բողոքի նամակ է հղել Ռուսաստանի ֆուտբոլային միությանը ՌԴ երկրորդ դիվիզիոնի «Արարատ»-«Ռյազան» հանդիպման ժամանակ տրիբունաներում Արցախի դրոշի ցուցադրման համար:

«Արարատ»-«Ռյազան» հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին և ավարտվել է մոսկովյան ակումբի հաղթանակով: Խաղի ամբողջ ընթացքում հայ երկրպագուները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները:

«Նամակում խստորեն դատապարտվում է Արցախի դրոշի ցուցադրման փաստը և խնդրվում է միջոցներ ձեռնարկել»,-ասել է Ադրբեջանի ֆուբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի տեղեկատվության և հանրության հետ կապերի դեպարտամենտի պետ Միկաիլ Նարիմանօղլուն, հայտնում է Rusarminfo-ն Report-ի վրա հղումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---