Նադալը 3-րդ անգամ US Open-ի հաղթող է դարձել

Նադալը 3-րդ անգամ US Open-ի հաղթող է դարձել

PanARMENIAN.Net - Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը ԱՄՆ բաց առաջնության հաղթող է դարձել: Վճռորոշ մենախաղում նա հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քևին Անդերսոնին: Խաղը Նյու Յորքում ավարտվել է 6:3, 6:3, 6:4 հաշվով:

Խաղը շարունակվել է 2 ժամ 27 րոպե, գրում է Championat.com-ը:

Այսպիսով, 31-ամյա մարզիկը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի իր 23-րդ եզրափակչում 16-րդ անգամ դարձել է տիտղոսակիր միանձնյա մարզաձևում:

Հաղթողի տիտղոսը 31-ամյա Նադալի համար 3-րդն է US Open-ում (2010, 2013, 2017) և 16-րդ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Այս ցուցանիշով միանձնյա առաջատարի դիրքը պահպանում է Ռոջեր Ֆեդերերը՝ նա 19 տիտղոս ունի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---