Հայկ Մարտիրոսյանը շախմատի պատանեկան ԵԱ-ի առաջատարների եռյակում է

Հայկ Մարտիրոսյանը շախմատի պատանեկան ԵԱ-ի առաջատարների եռյակում է

PanARMENIAN.Net - Հայկ Մարտիրոսյանը 5-րդ հաղթանակն է տարել Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության մրցաշարում և այժմ ևս 2 մասնակցի հետ 5 միավորով կիսում է 1-3-րդ տեղերը մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում։

Սեպտեմբերի 12-ին կայացել է Եվրոպայի պատանեկան առաջնության մրցաշարի 6-րդ տուրը:

Մինչև 16 տարեկանների խմբում Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը 4․5 միավորով կիսում են 4-13-րդ տեղերը։ Մինչև 14 տարեկանների մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Մամիկոն Ղարիբյանը, որը 4․5 միավորով կիսում է 7-15-րդ տեղերը։ Մինչև 12 տարեկանների խմբում Ռոբերտ Մուրադյանն ու Արսեն Դավթյանն ունեն 4 միավոր և կիսում են 18-31-րդ տեղերը, մինչև 10 տարեկանների խմբում լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 4․5 միավորով 10-րդ տեղում է, իսկ մինչև 8 տարեկանների մրցաշարում Գագիկ Նավոյանը 5 միավորով կիսում է 3-10-րդ տեղերը։

Եվրոպայի առաջնության աղջիկների մրցաշարում մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Սոնա Ասատրյանը 5 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը՝ ընդամենը կես միավորով ետ մնալով առաջատարից։ Աննա Սարգսյանը, ով հանդես է գալիս մինչև 16 տարեկանների խմբում, ունի 4․5 միավոր և կիսում է 4-8-րդ տեղերը։

Մինչև 14 տարեկանների խմբում լավագույն արդյունքն ունի Մարիամ Մկրտչյանը, որը 4 միավորով կիսում է 10-22-րդ տեղերը։ Հասմիկ Քոչինյանն ու Աստղիկ Հակոբյանը, որոնք հանդես են գալիս մինչև 12 տարեկանների խմբում, ունեն 3․5 միավոր։ Մինչև 10 տարեկանների մրցաշարում բավականին լավ է հանդես գալիս Անահիտ Մուրադյանը, որը 5 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը և առաջատարից հետ է մնում 1 միավորով։ 8 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանն ունի 4 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում, հայտնում է chess.am-ը։

Եվրոպայի պատանեկան առաջնության 7-րդ տուրը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---