Մոուրինյո. Մխիթարյանի գոլից հետո խաղն ավարտված էր18 սեպտեմբերի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը կանխորոշեց հաղթանակը «Էվերթոնի» հետ խաղում: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 3-րդ հաղթանակն է տոնել նոր խաղաշրջանում՝ հաղթելով «Էվերթոնին» 4:0 հաշվով: Մխիթարյանը խաղի երկրորդ գոլն ուղարկեց հակառակորդի դարպասը Լուկակուի փոխանցումից հետո՝ հաշիվը դարձնելով 2:0: Սա Մխիթարյանի առաջին գոլն է ընթացիկ առաջնությունում: «ԱՊԼ-ում այժմ նորաձև է դարձել պաշտպանվել 5 մասնակցով: Դրան համադրվելու լավագույն միջոցը նույնպես 5 պաշտպանով խաղալն է: Երբ չես փորձում հարմարվել հակառակորդի մարտավարական համակարգին, ռիսկի ես գնում: Մենք հարձակման մեջ գործեցինք 3 ֆուտբոլիստ+ Մխիթարյանը սխեմայով: Պետք է «սպանել» խաղը՝ շանս չտալով մրցակցին: Մի պահ եղավ, երբ ես զգացի, որ մենք դեռ չենք հասել դրան, ուստի պետք էր ուժեղացնել խաղը Էրերայի ջանքերով: Մեր երկրորդ գոլից հետո խաղն ավարտված էր»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է Sputnik-Արմենիան BBC Sport-ի վրա հղումով: ԱՊԼ 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին» և հաղթեց 4:0 հաշվով: Մխիթարյանից բացի գոլերի հեղինակներ դարձան Անտոնիո Վալենսիան, Ռոմելու Լուկակուն և Անտոնի Մարսյալը, որն իրացրեց 11-մետրանոցը: Ընթերցեք նաև. Մխիթարյան. Կարևոր չէ՝ ինչ հաշվով ես հաղթում, գլխավորը հաղթանակն է Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |