Ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ՀՀ-ն 1 մեդալ է նվաճել18 սեպտեմբերի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացող 4 ձյուդոյիստներից միայն Գրիգոր Սահակյանին (90 կգ) է հաջողվել բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանն ասել է, որ գոհ է մեդալից, չնայած ընդհանուր արդյունքը կարող էր ավելի լավը լինել: «Ցանկացած մեդալ Եվրոպայի առաջնությունում արդեն հաջողություն է: Գրիգոր Սահակյանը որոշակի հանգամանքներում կարող էր ավելի բարձր տեղ զբաղեցնել: Քառորդ եզրափակչում նա եզրափակիչ փուլ հասած ուկրաինացուն զիջեց միայն լրացուցիչ ժամանակում:Կարծում եմ՝ Գրիգորի ուժերի սահմաններում էր անցնել եզրափակիչ և հաղթել ֆրանսիացի ձյուդոյիստին»,- ասել է նա, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Նա հավելել է, որ ինչ վերաբերում է մյուս ձյուդոյիստներին, նրանցից ևս մրցանակային տեղերի սպասումներ կային, սակայն տարբեր պատճառներով տղաները չկարողացան հաջողության հասնել: «Կշարունակենք աշխատել: Հոկտեմբերի 18-22-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կմասնակցենք աշխարհի առաջնությանը: Մինչ այդ նախատեսում ենք ուսումնամարզական հավաք անցկացնել: Կցանկանայինք արտերկում անել, դրա համար էլ հստակ տեղը դեռ չեմ կարող ասել: Աշխարհի առաջնությունում հանդես կգանք 1-2 քաշային կարգերում»,-ասել է մարզիչը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |