ՀՀ ներկայացուցիչը բիլիարդի «Կրեմլի գավաթի» եզրափակչում է23 սեպտեմբերի 2017 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը մասնակցում է բիլիարդի «Կրեմլի գավաթ» խոշորագույն միջազգային մրցաշարին, որը նաև հայտնի է որպես տարվա կարևորագույն գերմրցաշար։ Մրցաշարն անցակցվում է Մոսկվայի Օլիմպիական մարզահամալիրում: Եռօրյա համառ պայքարի արդյունքում հայ մարզիկը հայտնվել է գերմրցաշարի եզրափակչում, որտեղ ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիդորովի հետ։ Կրեմլի Գավաթի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 23-ին, հայտնում է Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիան: Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի գավաթին մասնակցելու ուղեգիրը ձեռք է բերել հաղթելով սեպտեմբերի սկզբին Հայաստանի Բիլիարդային սպորտի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված Դինամիկ բուրգ խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |