Հեծանվորդ Շաբոյանն աշխարհի առաջնությունում դուրս է մնացել մրցապայքարից

Հեծանվորդ Շաբոյանն աշխարհի առաջնությունում դուրս է մնացել մրցապայքարից

PanARMENIAN.Net - Նորվեգիայի Բերգեր քաղաքում անցկացված խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես է եկել ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Հրաչյա Շաբոյանը, որը մեկնարկել է երիտասարդների 135 կմ խմբային վազքում:

Ծավալված պայքարի ընթացքում մրցատարածությունում մի քանի անգամ հեծանվորդների զանգվածային անկումներ են եղել, և մասնակիցները բաժանվել են խմբերի: Արդյունքում, Հրաչյա Շաբոյանը զիջել է դիրքերը և չմտնելով ժամանակային լիմիթի մեջ՝ դուրս է մնացել մրցատարածությունից, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մեկնարկած 189 հեծանվորդներից եզրագիծ հասել է 129-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---