«Արսենալը» ռեկորդային տարեկան եկամուտ է ցույց տվել

«Արսենալը» ռեկորդային տարեկան եկամուտ է ցույց տվել

PanARMENIAN.Net - «Արսենալը» հրապարակել է մայիսի 31-ին ավարտված հերթական ֆինանսական տարվա արդյունքները, որոնք ռեկորդային են: Ակումբի եկամուտները նախորդ տարվա համեմատ ավելացել են ավելի քան 70 մլն ֆունտով՝ 350,6 միլիոնից հասնելով 422,8 մլն ֆունտի:

Այսպիսով, առաջին անգամ պատմության մեջ ակումբի տարեկան եկամուտը գերազանցել է 400 մլն ֆունտի նիշը: Մինչ հարկերի մուծումը ակումբի եկամուտը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 2,9 մլն ֆունտից հասել է 44,6 մլն ֆունտի, գրում է sports.ru-ն:

«Արսենալը» 58 մլն ֆունտ է վաստակել հեռուստատեսային իրավունքների համար բարելավված պայմանագրով, որը սկսել է գործել ԱՊԼ-ում նախորդ խաղաշրջանից, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում ելույթների համար ՈւԵՖԱ-ի եկամուտների բաշխումից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---