Ասանժ. Առաջին համաշխարհային ինտերնետ-պատերազմը սկսվել է

Ասանժ. Առաջին համաշխարհային ինտերնետ-պատերազմը սկսվել է

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Կատալոնիայում անկախության հանրաքվեի պատճառով սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետ-պատերազմը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Ըստ Ասանժի, դա կապված է նրա հետ, որ տարածաշրջանի բնակիչներն ու կառավարությունն օգտագործում են համացանցը հանրաքվեի կազմակերպման համար: Ի պատասխան Իսպանիայի հատուկ ծառայությունները գրոհում են, սառեցնում են հեռահաղորդակցությունները, գրավում են կապի օպերատորների շենքերը, գրաքննում են հարյուրավոր կայքեր»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն:

Նա նաև նշել է, որ «այն, ինչ կատարվում է Կատալոնիայում, ամենամեծ բախումն է մարդկանց և իշխանությունների միջև Արևմուտքում Բեռլինի պատի անկումից հետո»: Ասանժը հավելել է, որ 2017-ին կիրառվում են բոլոր ժամանակակից միջոցները, սկսած VPN-ից, պրոքսի ծառայություններից, «հայելիներից» և ծածկագրված չաթերից մինչև համացանցի գրաքննություն, ինչպես նաև բոտերի միջոցով քարոզչություն:

Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն անցկացվելու է հոկտեմբերի 1-ին: Իսպանիայի իշխանությունները մտադիր չեն ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ ըստ երկրի սահմանադրության, որևէ տարածքի անջատման հարցը կարող է որոշվել միայն ընդհանուր՝ համաիսպանական քվեարկության արդյունքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---