Ռունին ծերանոցում է աշխատում՝ մեքենան հարբած վարելու համար

Ռունին ծերանոցում է աշխատում՝ մեքենան հարբած վարելու համար

PanARMENIAN.Net - «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին ծերանոցում է աշխատում՝ դա պատիժ է ավտոմեքենան անսթափ վիճակում վարելու համար: Նա պետք է 100 ժամ աշխատի Չեշիրի իր առանձնատնից ոչ հեռու գտնվող տարեցների խնամքի տանը:

Ռունին օրական առնվազն 12 ժամ է աշխատում: Նրան տեսել են ցանկապատը ներկելիս: Ռունին ասել է թիմակիցներին, թե իրեն դուր է գալիս այն վայրը, որը նշանակել է դատարանը, գրում է evrosport-ը Mirror-ի վրա հղումով:

Ոստիկանությունը Ռունիին ձերբակալել էր օգոստոսի 31-ին, երբ ֆուտբոլիստը տուն էր վերադառնում երեկույթից: Դատարանը մեղադրեց նրան անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար և հասարակական աշխատանք կատարելու պատիժ սահմանեց: «Էվերթոնն» իր հերթին տուգանեց նրան 325.000 եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---