Լուիշ Ֆիգուն դարձել է ՈւԵՖԱ նախագահի խորհրդականը

Լուիշ Ֆիգուն դարձել է ՈւԵՖԱ նախագահի խորհրդականը

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն դարձել է ՈւԵՖԱ նախագահի խորհրդականը: Պորտուգալացին առաջատարը կլինի դեսպանների ծրագրում, նա սերտորեն համագործակցելու է ՈւԵՖԱ ղեկավար Ալեքսանդր Չեֆերինի հետ մի շարք հարցերում: Նա կմասնակցի գիտամեթոդական գործունեությանը, ֆուտբոլային կանոնների քննարկմանը և կաշխատի ֆուտբոլի գրավչության վրա առհասարակ:

«Ֆիգուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր և օրինակ՝ թե ինչպես պետք է պահել իրեն խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Նա շատ հարգված անձ է ֆուտբոլի աշխարհում, ես շատ ուրախ եմ, որ նա միացավ մեր թիմին: Նրա մեծ փորձը շատ արժեքավոր է ՈւԵՖԱ-ի համար»,-ասել է Չեֆերինը, գրում է evrosport-ը:

2016-ի մայիսին Ֆիգուն նշանակվեց ՖԻՖԱ զարգացման կոմիտեի փոխնախագահ: Ֆիգուն Իտալիայի և Իսպանիայի քառակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի, Գավաթակիրների գավաթի մրցաշարի հաղթող, 2 անգամ հաղթել է ՈւԵՖԱ Սուպերգավաթի մրցաշարում: Ֆիգուն 6 անգամ ճանաչվել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---