«Ռեալը» հետաքրքրվում է Դելե Ալլիով16 հոկտեմբերի 2017 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը հետաքրքրվում է «Տոտենհեմ Հեթսփուրի» կիսապաշտպան Դելե Ալլիով: Անգլիական ակումբի ղեկավարությունն իր հերթին ջանում է, որ ֆուտբոլիստը երկարացնի պայմանագիրը: Վերջինս, ինչպես հայտնում է աղբյուրը, ցանկանում է լինել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Այս պահի դրությամբ նա ստանում է շաբաթական մոտ 50.000 եվրո և հավակնում է շատ ավելի մեծ աշխատավարձի: Հիմա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը հարձակվող Հարրի Քեյնն է, որը շաբաթական 100.000 եվրո է վաստակում: Ինքը Ալլին վստահ է, որ որոշ եվրոպական ակումբներ կարող են իրեն շաբաթական մոտ 200.000 եվրո առաջարկել, գրում է championat.com-ը Daily Mail-ի վրա հղումով: Դելե Ալլիի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2022 ամառը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում |