The Times. «Տոտենհեմը» Քեյնին Նեյմարից թանկ է գնահատում

The Times. «Տոտենհեմը» Քեյնին Նեյմարից  թանկ է գնահատում

PanARMENIAN.Net - «Տոտենհեմը» չի ցանկանում բաժանվել Հարրի Քեյնից ու թիմի մյուս առաջատարներից, սակայն լավ առաջարկի դեպքում տրանսֆերը հնարավոր է:

Ըստ The Times-ի, թիմի նախագահ Դենիել Լևին իրազեկել է միջնորդներին, որ 24-ամյա հարձակվողը Նեյմարից թանկ է: «Տոտենհեմը» բանակցություններ կսկսի միայն այն դեպքում, եթե առաջարկը գերազանցի 225 մլն եվրոն, գրում է evrosport-ը:

Քեյնի գլխավոր հավակնորդը «Ռեալն» է:

2017/18 խաղաշրջանում Քեյնը 10 խաղի է մասնակցել և 11 գոլ խփել: Նա ճանաչվել է ԱՊԼ լավագույն հարձակվողը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---