Անչելոտտին կարող է դառնալ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը19 հոկտեմբերի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Յուվենտուսի», «Միլանի», «Չելսիի», «ՊՍԺ», «Ռեալի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է ԱԱ-2018-ի ժամանակ գլխավորել Խորվաթիայի հավաքականը: Խորվաթական ֆուտբոլային միությունը դիտարկում է նրան որպես հիմնական թեկնածու այդ պաշտոնի համար, հայտնում է sport.rbc.ru-ն Gazzetta dello Sport-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, պայմանագիրն իտալացի մասնագետի հետ նախատեսված է միայն 2018-ի աշխարհի առաջնության ժամանակահատվածի համար: Ընդ որում, Խորվաթիայի հավաքականն այս պահի դրությամբ դեռ չի նվաճել ԱԱ-2018-ի ուղեգիր: Թիմը 2-րդ տեղն է գրավել առաջին խմբում և հիմա պետք է մասնակցի անցումային խաղերին Հունաստանի թիմի հետ: Խաղերը կանցկացվեն նոյեմբերի 9-ին և 12-ին: Հիմա Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը Զլատկո Դալիչն է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |