MEN. Մխիթարյանը Մոուրինյոյի աջակցության կարիքն ունի20 հոկտեմբերի 2017 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աջակցության կարիքն ունի՝ լավագույն մարզավիճակը վերականգնելու համար: Այդ մասին ասվում է Manchester Evening News-ի հրապարակման մեջ: Հոկտեմբերի 18-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով ավարտվեց պորտուգալական «Բենֆիկայի» հետ հանդիպումը: Մխիթարյանը փոխարինվեց 90-րդ րոպեին: Հոկտեմբերի 14-ին ոչ ոքի ավարտվեց «Լիվերպուլի» հետ հանդիպումը, որտեղ Մխիթարյանն ընդամենը մեկ վտանգավոր պահ ստեղծեց: Ինչպես գրում է պարբերականը, 2 անհաջող խաղը դեռ ֆուտբոլիստին քննադատելու պատճառ չէ, սակայն սա ազդանշան է, որ նրան հանգիստ է պետք : Ընթացիկ խաղաշրջանը հեշտ չէր Մխիթարյանի համար, նրա վրա, առավել քան մյուսների, ազդեց Փոլ Պոգբայի բացակայությունը: Նշվում է, որ առաջիկայում ակումբին պետք կլինի Մխիթարյանի աջակցությունը, քանի որ «Լիգայում հայ կիսապաշտպանի պես վտանգավոր ֆուտբոլիստները շատ չեն»: Պարբերականը գրում է, որ լավագույն ելքը կլինի, եթե Մոուրինյոն հանգիստ տա Մխիթարյանին առաջիկա 2 խաղում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |