Եվգենիա Մեդվեդևան՝ Գրան պրիի Մոսկվայի փուլի հաղթող23 հոկտեմբերի 2017 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) առաջին տեղն է գրավել Գրան պրիի Մոսկվայի փուլում: 2 ծրագրի արդյունքում 17-ամյա գեղասահորդուհին, չնայած անկմանը ազատ ծրագրում, հավաքել է 231,21 միավոր: Երկրորդն իտալուհի Կարոլինա Կոստներն էր (215,98), երրորդը՝ ճապոնուհի Վակաբա Շիգուտին (207,17): Մեկ այլ ռուսաստանցի Ելենա Ռոդիոնովան 4-րդ տեղն է գրավել (195,52), գրում է ՏԱՍՍ-ը: Մեդվեդևան Գրան պրիի շարքում առաջին անգամ ներկայացրել է իր նոր ազատ ծրագիրը՝ «Աննա Կարենինան»: Թարմացված ծրագրի բեմադրիչն է Դանիիլ Գլեյհենհաուզը, որն աշխատում է Մեդվեդևայի մարզիչ Էթերի Թութբերիձեի մարզչական խմբում: Գրան պրիի Մոսկովյան փուլն ավարտվել է հոկտեմբերի 22-ին ցուցադրական ելույթներով: Հաջորդ փուլն անցնելու է Կանադայում հոկտեմբերի 27-29-ը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |