Զինված հանցագործները խլել են Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահի մեքենան

Զինված հանցագործները խլել են Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահի մեքենան

PanARMENIAN.Net - Անհայտ անձինք, սպառնալով զենքով, խլել են Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ջեֆերսոնի ավտոմեքենան: Կողոպուտը տեղի է ունեցել, երբ «Բոտաֆոգոյի» ֆուտբոլիստը մարզման էր գնում Ռիո դե Ժանեյրո:

Փողոցներից մեկում նրա մեքենայի առջևում ավտոմեքենա է կանգնել, որից դուրս է վազել 3 հանցագործ և զենքի սպառնալիքի տակ պահանջել է ֆուտբոլիստից դուրս գալ մեքենայից և ծնկի իջնել՝ ձեռքերը վեր բարձրացրած: Դրանից հետո նրանք թողել են իրենց մեքենան և հեռացել հանցագործության վայրից ֆուտբոլիստի ավտոմեքենայով, գրում է eurosport-ը Esporte ao Minuto-ի վրա հղումով:

Ֆուտբոլիստը չի տուժել: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է Ջեֆերսոնի մեքենան:

Ջեֆերսոնը Բրազիլիայի հավաքականի կազմում է հանդես գալիս 2010-ից: Նա 22 խաղի է մասնակցել և 11 գնդակ բաց թողել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---