ԻՊ հրապարակած լուսանկարում ահաբեկիչը «մահապատժի» է ենթարկում Մեսսիին և Նեյմարին

ԻՊ հրապարակած լուսանկարում ահաբեկիչը «մահապատժի» է ենթարկում Մեսսիին և Նեյմարին

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունն» ահաբեկում է ֆուտբոլիստներին և այդ մարզաձևի երկրպագուներին՝ կազմակերպության հրապարակած լուսանկարում ահաբեկիչը մահապատժի է ենթարկում Մեսսիին և Նեյմարին:

ԻՊ-ն նախկինում արդեն ահաբեկել է 2018-ին ՌԴ-ում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցներին ու կազմակերպիչներին ավելի վաղ հրապարակված պաստառում, որտեղ Մեսսին լալիս է արյունոտ արցունքներով, իսկ ԱԱ մասնակից քաղաքները գրոհում են ահաբեկիչները:

Հերթական պաստառում ահաբեկիչը մահապատժի է ենթարկում «Բարսելոնայի» և «ՊՍԺ» ֆուտբոլիստներին: Ֆուտբոլիստների ֆոնին կանգնեցված է ԻՊ դրոշը:

«Դուք անվտանգության մեջ չեք լինի, քանի դեռ մենք ապրում ենք մահմեդական երկրներում»,-ասվում է լուսանկարի տակ արված գրության մեջ, հայտնում է eurosport-ը:

Ֆուտբոլի ԱԱ-2018-ի խաղերը կանցնեն Մոսկվայում, Պետերբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Եկատերինբուրգում, Վոլգոգրադում, Դոնի Ռոստովում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Սարանսկում: Մրցաշարը կանցնի հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---