Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքին

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքին

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որը գրավել են հուսիթ ապստամբները: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունն ականատեսների վրա հղումով: Ըստ SBS-ի, հարվածները հասցվել են Եմենի պաշտպանության նախարարության շենքին:

Ավիահարվածի հետևանքով առնվազն 3 խաղաղ բնակիչ է զոհվել: Որոշ աղբյուրներ հայտնում են առնվազն 10 տուժածի մասին, գրում է Deutsche Welle-ն:

Նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգերը կասեցրել էին հրթիռի թռիչքը, որն արձակվել էր Եմենի կողմից Էր Ռիադի ուղղությամբ հուսիթ ապստամբների խմբավորման կողմից, որոնք շիաների «Անսար Ալլահ» շարժումից են: Սաուդացիները դա Իրանի կողմից ագրեսիայի ակտ համարեցին՝ մեղադրելով Թեհրանին հուսիթներին հրթիռներով մատակարարելու մեջ, և շրջափակեցին Եմենի ծովային նավահանգիստներն և օդանավակայանները:

Զինված հակամարտությունը Եմենում շարունակվում է 2014-ից ի վեր: Մի կողմից հակամարտությանը մասնկցում են հուսիթ ապստամբները և նախկին նախագահ Սալեհին հավատարիմ բանակայինները (նրանց սատարում է Իրանը), մյուս կողմից՝ կառավարական զորքերն ու գործող նախագահ Հադիին սատարող զորամիավորումները, որոնք օգտվում են Սաուդյան Արաբիայի աջակցությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---