Ընկերուհու սպանության համար դատապարտված Պիստորիուսը 6-ի փոխարեն 13,5 տարի կանցկացնի բանտում

Ընկերուհու սպանության համար դատապարտված Պիստորիուսը 6-ի փոխարեն 13,5 տարի կանցկացնի բանտում

PanARMENIAN.Net - Հարավաֆրիկյան Հանրապետության դատարանը վերանայել է ընկերուհու սպանության համար դատապարտված հայտնի պարալիմպիկ մարզիկ Օսկար Պիստորիուսի գործը՝ ավելացնելով ազատազրկման ժամկետից 6-ից մինչև 13,5 տարի:

Դատախազությունը բողոքարկել էր դատարանի սկզբնական որոշումը՝ ապշեցուցիչ անվանելով այն: Ուստի վերջնական դատավճիռը վերանայվել է հօգուտ տուժած կողմի, գրում է Eurosport-ը BBC-ի վրա հղումով:

Օսկար Պիստորիուսը դատապարտվել է սպանության համար 2013-ին: Պարալիմպիկ մարզիկը կրակել է զոհի վրա լողասենյակի դռան ետևից և առաջին լսումների ժամանակ չի խոստովանել, որ հանցագուծությունը կանխամտածվցած է եղել: Ավելի ուշ Պիստորիուսը ճշմարիտ ցուցմունքներ տվեց և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

11 ամսական հասակում Պիստորիուսի ոտքերը ծնկներից ներքև հեռացրել են, քանի որ նա ի ծնե չի ունեցել նրբոլոքային ոսկորներ: Նա դարձել է Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն և մասնակցել Լոնդոնի Օլիմպիադային, բայց մեդալ չի տարել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---