Թուրքական զորքերը ներխուժել են Հյուսիսային Իրաք

PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը մտել են Հյուսիսային Իրաք: Թուրքական գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումը սկսվել է հինգշաբթի եւ որ զորքերը վերադառնալու են Թուրքիա հնարավորինս արագ: Գործողությանը 10 հազար զինվորական է մասնակցում: Նաեւ հայտնում են, որ հրետանային հարված է հասցվել Հյուսիսային Իրաքի քրդական շրջանների ուղղությամբ: Պաշտոնական հայտարարության համաձայն, թուրքական գործողության նպատակը թույլ չտալ «ահաբեկիչներին» Հյուսիսային Իրաքը վերածել իրենց կայանի: Միեւնույն ժամանակ Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ դեռեւս ոչինչ հայտնի չէ քուրդ անջատողականների դեմ թուրքական բանակի ցամաքային գործողության մասին:



Ինչպես հայտարարել է Իրաքի արտգործնախարար Խոշիյար Զեբարին, ներկա պահին մենք թուրքական զորքերի կողմից միջազգային սահմանն անցնելու մասին տեղեկատվություն չունենք: Խոշիյար Զեբարիի խոսքերով, նա շփում ունի քուրդերի հետ, ինչպես նաեւ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, հաղորդում է BBC-ն:



Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է թուրք զինվորականների դեմ Քրդստանի Աշխատավորական կուսակցության ահաբեկիչների գործողությունները 2007 թվականի հոկտեմբերին:



PKK-ն զինված պայքար է սկսել անկախ Քրդստան ստեղծելու համար 1984 թվականին: Այն ժամանակից ի վեր այդ հակամարտությունում զոհվել է 30 հազար մարդ, այդ թվում թուրք զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---