Ֆեդերեր. Դառնալով աշխարհի առաջին ռակետը՝ մտածել եմ կարիերաս ավարտելու մասին

Ֆեդերեր. Դառնալով աշխարհի առաջին ռակետը՝ մտածել եմ կարիերաս ավարտելու մասին

PanARMENIAN.Net - Թենիսի երկրպագուները դեռ 13 տարի առաջ կարող էին զրկվել աշխարհի ամենահայտնի թենիսիստներից մեկի՝ Ռոջեր Ֆեդերերի ելույթներին հետևելու հնարավորությունից, քանի որ, դառնալով աշխարհի առաջին ռակետը նա մտածել է կարիերան ավարտելու մասին: Թենիսիստը պատմել է իր պատանեկան տարիների մասին:

«16 տարեկանում ես նետում էի ռակետները խաղի ժամանակ, ինձ դրա համար վռնդում էին կորտից: 17-ում ծնողներս որոշեցին, որ ես պետք է հոգեբանի մոտ գնամ, քանի որ շատ էի զայրանում կորտում: Այդ պահից ես առաջընթաց ունեցա: Ամեն անգամ, երբ ճնշում եմ զգում, մտածում եմ իմ կատարած աշխատանքի մասին»,-ասել է Ֆեդերերը, հայտնում է Eurosport-ը:

«2004-ին դառնալով աշխարհի առաջին ռակետը՝ մտածեցի կարիերաս ավարտելու մասին: Ես հասել էի ամեն ինչի, բայց ասացի ինքս ինձ, որ կարող եմ շարունակել խաղալ, որովհետև այլևս ոչ ոքի բան չունեմ ապացուցելու: Այն ամենն, ինչին հետո հասա, բոնուս էր:

Ինձ ասում են, որ շատ եմ լալիս կարևոր հաղթանակներից ու պարտություններից հետո: Ոմանք նույնիսկ չեն ժպտում հաղթանակից հետո, իսկ ոմանք էլ ժպտում են շաբաթներով: Ես ուղղակի ինձ թույլ եմ տալիս արտասվել»,-ասել է թենիսիստը:

Նա հավելել է, որ լաց է լինում՝ հիշելով մարզչին, որն իրեն ասում էր, թե նա ոչ մի բանի չի հասնի: «Այդ պահերին մտածում եմ այն մասին, թե ինչ եմ զոհաբերել: Բայց իրականում ես պետք է շնորհակալ լինեմ այդ մարդուն, քանի որ նա դրդապատճառ տվեց ինձ՝ հատկապես կարիերայիս առաջին տարիներին»,-ասել է Ֆեդերերը:

Ռոջեր Ֆեդերերը 2017-ի խաղաշրջանն ավարտել է ATP վարկանիշի 2-րդ հորիզոնականում: Նա ընթացիկ տարում 7 տիտղոս է նվաճել, այդ թվում հաղթել է Australian Open-ում և Ուիմբլդոնում: Ընդհանուր առմամբ Ֆեդերերեը հաղղթել է Մեծ սաղավարտի 19 մրցաշարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---