ԶԼՄ. Կոուտինյոն «Բարսա» կտեղափոխվի

ԶԼՄ. Կոուտինյոն «Բարսա» կտեղափոխվի

PanARMENIAN.Net - «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հանդիպել է Fenway Sports Group ղեկավարների հտ և քննարկել իր կարիերայի հետագա զարգացումը:

Բրազիլացին պայմանավորվել է, որ ակումբը վաճառի իրեն «Բարսելոնային»: «Կարմիրները» Ֆիլիպեի համար առնվազն 150 մլն եվրո կուզեն, սակայն դեռ պայմանավորվածություն չկա, թե հատկապես ինչպես կկատարվի վճարումը՝ միանգամից թե փուլ առ փուլ, գրում է Eurosport-ը Sport.es-ի վրա հղումով:

Կուոտինյոն կարող է Կատալոնիա տեղափոխվել արդեն ձմռանը:

Կոուտինյոն կարող էր «Բարսելոնա» տեղափոխվել 2017-ի ամռանը, սակայն «Լիվերպուլն» ամեն ինչ արեց, որպեսզի դա տեղի չունենա: Կիսապաշտպանը 2017/18-ի 12 խաղում 5 գոլի հեղինակ է դարձել և 4 գոլային փոխանցման:

«Բարսելոնայից» բացի Կոուտինյոյի հանդեպ հավակնություններ ունի նաև ՊՍԺ-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---