Nike-ն աշխարհում առաջին սպորտային հիջաբը վաճառքի է հանել

Nike-ն աշխարհում առաջին սպորտային հիջաբը վաճառքի է հանել

PanARMENIAN.Net - Nike ընկերությունը վաճառքի է հանել Pro Hijab կոչվող առաջին սպորտային հիջաբը, այդ մասին հայտնում է HypeBae կայքը:

Ընկերությունը 2017-ի մարտին հայտարարել էր, որ մուսուլման կին մարզիկների համար հատուկ սպորտային հիջաբ է ստեղծել է:

Ներկայացված են սպորտային հիջաբի երկու չափսի և գույնի՝ սև և օբսիդիանի գույն, մոդելներ: Ընկերությունը նախատեսում է նաև արտադրել սպիտակ և մոխրագույն մոդելները:

$35 դոլար արժողությամբ հիջաբն առայժմ հասանելի է միայն ապրանքանիշի առցանց խանութում: Այն խանութներում կդրվի վաճառքի 2018-ի հունվարից:

Սպորտային հիջաբի գովազդային արշավում հանդես են եկել բռնցքամարտիկ Զեյնա Նասարը, գեղասահորդուհի Էգրաթի Զահրա Լարին, ծանրամարտիկ Ամնա ալ-Հադադը և այլ հայտնի մուսուլման կին մարզիկներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---