Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները երթ են սկսել Երեւանի կենտրոնական փողոցներով

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները, ովքեր 45 տարեկանից ցածր են, խաղաղ երթ են սկսել Երեւանի կենտրոնական փողոցներով: Ընդ որում, ավելի բարձր տարիքի անձինք մտադիր են մնալ Ազատության հրապարակում եւ շարունակել բողոքի ցույցը: Ցուցարարները անցնելու են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան եւ Թումանյան փողոցներով, ապա վերադառնալ Ազատության հրապարակ: Երթը կազմակերպվել է ի նշան բողոքի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված ընդդիմադիր շարժման որոշ ներկայացուցիչների ձերբակալման դեմ:



Հիշեցնենք, որ ԿՀԴՊ աշխատակիցների կողմից ձերբակալվել են Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Հայաստանի պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանն ու «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---