ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է հանդես գալ, որպես օժանդակող կողմ` Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատման համար: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը: «Մեր լավ հարաբերությունները այդ երկու երկրների հետ կարելի է օգտագործել այդ նպատակներով»,- ասել է Շուգարյանը: Նրա խոսքերով` Հայաստանը պետք է իր դիրքորոշումն ունենա տվյալ հարցի վերաբերյալ, սակայն, միեւնույն ժամանակ չպետք է այն պարտադրի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---