Յան Կուբիշ. Հայաստանի կառավարությունը ստեղծված իրավիճակում գործում է ամենայն պատասխանատվությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ստեղծված իրավիճակում գործում է ամենայն պատասխանատվությամբ: Այդ մասին Երեւանում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը: Նրա խոսքերով, Հայաստանին կհաջողվի խուսափել բռնության աճից նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակում:



«Հայաստանի քաղաքացիները կարող են արտահայտել իրենց վերաբերմունքը երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ, սակայն ժողովրդավարական գործընթացների շրջանակներում: Ընդդիմության հանրահավաքների անցկացումը բնակչության որոշ շերտերի կամքի եւ Հայաստանում հաստատված ժողովրդավարության դրսեւորում են»,-ասել է նա:



Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ՀՀ նոր նախագահ է ընտրվել վարչապետ Սերժ Սարգսյանը, որը հավաքել է քվեների 52,82 տոկոսը: Եկրորդ տեղում է ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, որ հավաքել է ձայների 21,5 տոկոսը: Փետրվարի 20-ից Երեւանի Թատերական հրապարակում ընթանում է ծայրահեղորեն տրամադրված ընդդիմության հանրահավաքը, որը համաձայն չէ քվեարկության արդյունքների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---