Էրդողանը մտադիր է Թուրքիայի դեսպանատուն բացել Արևելյան Երուսաղեմում

Էրդողանը մտադիր է Թուրքիայի դեսպանատուն բացել Արևելյան Երուսաղեմում

PanARMENIAN.Net - Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Պաղեստինում Թուրքիայի դեսպանատուն բացել Արևելյան Երուսաղեմում: «Մոտ է այն օրը, երբ մենք այնտեղ մեր դեսպանատունը կբացենք»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Ազատության և զարգացման կուսակցության անդամների առջև:

Արևելյան Երուսաղեմում թուրքական առաքելություն բաղցելու հստակ ժամկետ Էրդողանը չի նշել: Դա Թուրքիայի պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, որը միակողմանի կարգով Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, ուր Թել Ավիվից կտեղափոխվի ԱՄՆ դեսպանատունը, գրում է Deutsche Welle-ն:

Թրամփի գործողություններն անկարգությունների ալիք բարձրացրեցին Երուսաղեմում և Պաղեստինի տարածքում: Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահն Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողով հրավիրեց, որտեղ Արևելյան Երուսաղեմը հռչակվեց Պաղեստինի մայրաքաղաք:

Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելյան հակամարտության անկյունաքարերից է: Իսրայելը Երուսաղեմի արևելյան և արևմտյան մասերը համարում է «անբաժան մայրաքաղաք», իսկ պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---