Մխիթարյանը The Guardian-ի և Sky Sports-ի թոփ 100-ում՝ 3 տարվա վատագույն ցուցանիշով

Մխիթարյանը The Guardian-ի և Sky Sports-ի թոփ 100-ում՝ 3 տարվա վատագույն ցուցանիշով

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2017-ին ընդգրկվել է 100 լավագույն ֆուտբոլիստների միանգամից երկու ցանկում, որոնք կազմել են բրիտանական The Guardian-ը և Sky Sports-ը:

The Guardian-ի աղյուսակում Մխիթարյանն անցնող տարում 92-րդ տեղն է զբաղեցրել, մինչդեռ 2016-ին 57-րդն էր, իսկ 2015-ին՝ 77-րդը:

Աղյուսակը կազմվում է 63 երկիր ներկայացնող գործող և նախկին ֆուտբոլիստների, մարզիչների, փորձագետների քվեարկությանը հիման վրա:

Sky Sports-ի վարկանիշում 28-ամյա հայ ֆուտբոլիստը նույնպես նահանջ է գրանցել. 2017-ին նա զբաղեցրել է 53-րդ տեղը, 2016-ին՝ 38-րդ, իսկ 2015-ին 17-րդ:

«ՄՅՈւ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով: Պորտուգալացի մարզիչը հաստատել է նաև, որ Մխիթարյանը չի մնալու ՄՅՈւ կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---