Ադրբեջանը կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը

Ադրբեջանը կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, որը մի քանի տարի առաջ ֆինանսավորում էր Մադրիդի «Ատլետիկոն», կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը As-ի վրա հղումով:

Նշվում է, որ Ադրբեջանը, որը լինելու է կազմակերպության գլխավոր հովանավորն առաջիկա 5 տարիներին, պայմանագիրը կնքելու դեպքում պետք է 50 մլն դոլար վճարի իսպանացիներին: Սակայն քաղաքական իրադարձություններն ու ԱԱ-ին հավաքականների մեծ մասի, այդ թվում Իսպանիայի հավաքականի, մասնակցության և ՌԴ մեկնելու քննարկումը, հարցականի տակ է դրել պայմանագրի կնքումը:

Դա որոշակի անհանգստություն է առաջացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Նույնիսկ հետաձգվել է ֆեդերացիայի մարքեթինգային տնօրեն Վիսենտե Կասադոյի և սպորտային տնօրեն Ֆերնանդո Իերոյի այցը Բաքու:

Այժմ ֆեդերացիան սպասում է, որ ՖԻՖԱ-ն հաստատի ԱԱ-2018-ի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը: Եթե պայմանագիրը կնքվի, այն ամենաթանկը կդառնա ֆեդերացիայի պատմության մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---