Մարզական լրագրողները ՀՀ լավագույն մարզիկ են ճանաչել Արթուր Ալեքսանյանին

Մարզական լրագրողները ՀՀ լավագույն մարզիկ են ճանաչել Արթուր Ալեքսանյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2017 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել է 21 մարզական լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի առաջնության ոսկե դափնեկիր և Եվրոպայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

10 լավագույնների անվանացանկը.

1. Արթուր Ալեքսանյան՝ հ/հ ըմբշամարտ (200 միավոր)

2. Մաքսիմ Մանուկյան՝ հ/հ ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն (188)

3. Լևոն Արոնյան՝ շախմատ, աշխարհի գավաթակիր, որի շնորհիվ դարձել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ: Եվրոպայի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի վրա արժանացել է ոսկե մեդալի (168)

4. Սիմոն Մարտիրոսյան՝ ծանրամարտ, Եվրոպայի չեմպիոն, շխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն (145)

5. Հովհաննես Բաչկով՝ բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր (108)

6. Գոռ Մինասյան՝ ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն (99)

7. Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն (90)

8. Սերգեյ Միքայելյան՝ դահուկային սպորտ,համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր և նվաճել է 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր: ՀՀ դահուկային սպորտի պատմությունում սա առաջին և առայժմ միակ խոշոր նվաճումն է միջազգային պաշտոնական մրցումներում (61)

9. Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, օղակների վրա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն և աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի հաղթող (44)

10. Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն, մինչև 23 Եվրոպայի տարեկանների չեմպիոն (42):

Հարցաթերթիկներում նշվել են նաև հեծանվորդ Էդգար Ստեփանյանի, սամբիստ Գրիգոր Մխիթարյանի, ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանի և հրաձգուհի Լիլիթ Մկրտչյանի անունները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նույնպես անցկացնում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթը։

Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-25-ը (ժամը 18:00-ը): ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում տեղադրված է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբենական կարգով դասավորված, անվանացանկը, որից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին:

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն:

 Ուշագրավ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
---