ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԱՊՀ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԵՐԻ ՊԵՏԵՐԸ

PanARMENIAN.Net - Մոսկվայում սկսվել է ԱՊՀ եւ ԿԱՊ-ի մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստը: Հավաքին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները: Նիստում Հայաստանը ներկայացնում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Բարձրաստիճան զինվորականները քննարկում են ԱՊՀ եւ ԿԱՊ-ի մասնակից պետությունների զինված ուժերի միջեւ ռազմական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---