Իսպանական ոստիկանությունը Գվարդիոլային ներառել է անջատողականների ցուցակում

Իսպանական ոստիկանությունը Գվարդիոլային ներառել է անջատողականների ցուցակում

PanARMENIAN.Net - Իսպանական ոստիկանությունը «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գործող մարզիչ Խոսեպ Գվարդիոլային ներառել է անջատողականների ցուցակում՝ նա կողմ է Կատալոնիայի անկախացմանն Իսպանիայից:

Գվարդիոլայի անունը շրջանառվում է Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի գործը քննող Ազգային գվարդիայի զեկույցում: Զեկույցում Գվարդիոլան հիշատակվում է որպես անկախացման ակտիվ կողմնակից, գրում է Eurosport-ը Daily Mail-ի վրա հղումով:

Մարզչի համար հնարավոր հետևանքների մասին զեկույցում չի ասվում:

Խոսեփ Գվարդիոլան մասնակցել է Կատալոնիայի անկախության հանրաքվեին՝ կողմ քվեարկելով անջատմանը Մեծ Բրիտանիայից: Գվարդիոլան դեղին թևկապ է կրում որպես աջակցություն կատալոնացի քաղբանտարկյալներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---