Ռոնալդուն և Մեսսին 53-ական գոլ են խփել 2017-ին

Ռոնալդուն և Մեսսին 53-ական գոլ են խփել 2017-ին

PanARMENIAN.Net - «Ռեալի» անդամ Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 53-ական գոլ են խփել 2017-ին: Նույնքան գոլերի հեղինակ են դարձել ՊՍԺ հարձակվող Կավանին և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Սակայն Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն մրցակիցներից անցնելու ևս մեկ շանս ունեն՝ տարվա վերջին խաղում, որը կկայանա դեկտեմբերի 23-ին, նրանք իրար դեմ կխաղան:

Լավագույն ռմբարկուի կոչման համար մրցավազքում 5-րդ տեղը գրավում է Հարի Քեյնը՝ նրա հաշվին 50 գնդակ կա: Սակայն, նա դեռ 2 հանդիպման պիտի մասնակցի՝ առաջ անցնելու համար Մեսսիից, Ռոնալդուից, Լևանդովսկուց և Կավանիից:

Տարվա ամենաերիտասարդ ռմբարկուն է ճանաչվել 19-ամյա Քիլիան Մբապեն, նրա հաշվին 32 գոլ կա ընթացիկ խաղաշրջանում: Նման արդյունք է գրանցվել 1995-ից ի վեր առաջին անգամ, երբ 19-ամյա Ռոնալդուն 38 գոլի հեղինակ դարձավ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---