Շարմազանով. Բաքվի հայտարարություններն Արցախի կարգավիճակի մասին կապ չունեն իրականության հետ

Շարմազանով. Բաքվի հայտարարություններն Արցախի կարգավիճակի մասին կապ չունեն իրականության հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի հայտարարություններն Արցախի կարգավիճակի մասին անիմաստ են ու կապ չունեն իրականության հետ: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո՝ անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է լայն ինքնավարություն տալ Արցախին:

Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը դեկտեմբերի 28-ին հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է լայն ինքնավարություն տալ Արցախին Ադրբեջանի կազմում և ապահովել ԼՂ հայ բնակչության իրավունքների պահպանումը:Նա հավելել է, որ այդպիսով Ադրբեջանը պատրաստ է փոխզիջման և հիմնահարցի կառուցողական լուծման:

ԱԺ փոխնախագահն ասել է, որ նման հայտարությունները հիմնազուրկ են ու անհեթեթ, հայտնում է Aysor.am-ը:

Մի պետություն չի կարող մի անկախ պետության տալ պետության կարգավիճակ, ԼՂՀ-ն նույն իրավական ու օրենսդրական հիմքերով է առաձնացել ԽՍՀՄ-ից: Դա ուշացած, անհեթեթ հայտարարություն էր, կա Մինսկի խմբի ձևաչափ, կա ՀԱՊԿ-ի դեկտեմբերյան հայտարարությունը, կա նաև Բրյուսելում համաձայնագրի ժամանակ ԵՄ-ի նշումները 3 սկզբունքների միասնական կիրառման ու ինքնորոշման իրավունքի վերաբերյալ »,-ասել է նա:

«Հայաստանը բանակցում է երկու կարևոր հարցի շուրջ, ինչի մասին խոսել է նախագահ Ժնևում, նախագահն ասել է՝ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները մեզ համար շատ կարևոր են, եթե ադրբեջանցիները սա փորձում են ներկայացնել որպես փոխզիջում, մի բան կարող եմ ասել, բարև ձեզ »,-եզրափակել է Շարմազանովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---