«Ինտերը» որպես Մխիթարյանի այլընտրանք դիտարկում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Ինտերը» որպես Մխիթարյանի այլընտրանք դիտարկում է «Բարսելոնայի»  ֆուտբոլիստին

PanARMENIAN.Net - Իտալական «Ինտերը», որը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հզորացնել միջին գիծը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թեկնածությունից բացի նաև այլ տարբերակներ է դիտարկում, եթե վերջինիս տրանսֆերը չկայանա:

Իտալական թիմը որպես այլընտրանքային տարբերակ դիտարկում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյի Ալկանտարայի թեկնածությունը, գրում է Championat.com-ը La Gazzetta dello Sport-ի վրա հղումով:

Պարբերականը նշում է, որ երկուսին ակումբը գնել չի կարող, քանի որ նրանք ԵՄ անդամ երկրներից չեն, իսկ «Ինտերի» կազմում միայն 1 տեղ է մնացել ԵՄ անդամ չհանդիսացող երկրից ֆուտբոլիստի համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ինտերը» հետաքրքրված է Մխիթարյանով: Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ «Ինտերը» սկսել է քննարկումները Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին ձեռք բերելու շուրջ, սակայն ավելի ուշ ակումբի տնօրեն Լուչիանո Սպալետին հայտարարեց, որ ակումբը բավարար գումար չունի Մխիթարյանին գնելու համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---