Հայրապետյանը Մխիթարյանի ու Մոուրինյոյի հարաբերությունների մասին ավելին գիտի, բայց ոչինչ չի ասի12 հունվարի 2018 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանն այնպիսի ֆուտբոլիստ է, որ եթե «Մանչեսթերում» նրա խաղը չստացվի, ցանկացած այլ ակումբում կարող է խաղալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ Մխիթարյանի հետ վերջին ժամանակաշրջանում չի հանդիպել։ Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի ու Ժոզե Մոուրինյոյի հարաբերություններին՝ նա ասել է. «Ես Հենրիխ Մխիթարյանի հետ շփվել եմ ազգային հավաքականի խաղի ժամանակ. այն ժամանակ նման պրոբլեմ չկար, այնքանով, ինչքանով դուք գիտեք, ես էլ այդքան գիտեմ», հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է՝ Մխիթարյանի ու Մոուրինյոյի հարաբերությունների մասին մի քիչ ավելին գիտի, բայց առայժմ չի պատրաստվում որևէ բան ասել։ «Առայժմ չեմ ուզում մեկնաբանել՝ ինչ է եղել, մարզիչի ու ֆուտբոլիստի հարաբերությունները կարող են և լավանալ, և վատանալ, պետք չէ մտնել նրանց հարաբերությունների մեջ», - ասաց նա։ ՀՖՖ նախագահը հավելել է եթե Մխիթարյանի խաղը «Մանչեսթերում» չստացվի, ցանկացած այլ ակումբում կարող է խաղալ։ «Նա չի կարող մնալ պահեստայինների նստարանին», - ասել է Հայրապետյանը։ Նա նշել, որ Մխիթարյանի տեղափոխման մասին քննարկումներ կան, բայց առայժմ հստակ որևէ բան չկա։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հավելել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ «Ես հրաժարական չեմ պատրաստվում տալ, միանգամից բոլորին հիասթափեցնեմ», - լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասել է Ռուբեն Հայրապետյանը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |