Հս. և Հվ. Կորեաների մարզիկները մեկ դրոշի տակ կանցնեն Օլիմպիադայի բացմանը18 հունվարի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային և Հարավային Կորեաների մարզիկները մեկ միասնական՝ «միավորման դրոշի» ներքո հանդես կգան ձմեռային Օլիմպիադայի բացմանը: Դրոշի վրա պատկերված կլինի ամբողջական Կորեական թերակղզին: Բացի այդ, երկու Կորեաները միասնական թիմով հանդես կգան կանանց հոկեյում: Տեղեկությունը հաստատել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը, գրում է currenttime.tv-ին AP-ի վրա հղումով: Նման պայմանավորվածությունների երկրները հասել են հունվարի 15-ին կայացած բանակցությունների արդյունքում: Այժմ որոշումը պետք է հաստատի Միջազգային օլիմպիական կոմիտեն, բանակցություններն ընթանում են: Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը հունվարի 9-ին՝ բանակցությունների մեկնարկից առաջ, հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Կիմ Չեն Ինի հետ, եթե «հանդիպումը նպաստի միջուկային խնդրի հանգուցալուծմանն ու միջկորեական հարաբերությունների վերականգնմանը»: Կիմ Չեն Ինն իր ամանորյա ուղերձում հայտարարել է, որ 2018-ը շատ կարևոր կլինի կորեական ժողովրդի համար, նա նաև առաջարկել է հյուսիսկորեական պատվիրակություն ուղարկել Փհենչհանի Օլիմպիադային: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |