Ադրբեջանում հերթական ընդդիմադիրին 3 տարով կազատազրկեն

Ադրբեջանում հերթական ընդդիմադիրին 3 տարով կազատազրկեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ղազախի շրջանի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի ժողովրդական ճակատի փոխնախագահ Գյոզալ Բայրամլիին: Փաստաբանները համաձայն չեն դատավճռին և մտադիր են բողոքարկել այն:

Դատախաղը 4 տարվա ազատզրկում էր պահանջել:

Ինքը Բայրամլին իր վերջին խոսքում հայտարարել է քրեական գործի քաղաքական բնույթի մասին, սակայն դատավորը թույլ չի տվել նրան շարունակել, հայտնում է contact.az-ը:

Բայրամլին ձերբակալվել էր 2017-ի մայիսի 25-ին սհամանին, երբ վերադառնում էր Վրաստանից: Նրա դեմ քրգործ է հարուցվել Արդբեջանի ՔՕ 206.1 հոդվածով՝ մաքսանենգություն և Բայրամլին կալանավորվել էր: Ըստ քննության նրա մոտ 12.000 դոլար էր հայտնաբերվել, որը նա, իբր, չէր հայտարարագրել:

Բայրամլին հայտարարել է, որ գումարը իրենը չի եղել, իսկ կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի: Նա հայտարարել է նաև, որ Վրաստան էր մեկնել բուժվելու և վերջին 2 տարում 3 անգամ վիրահատվել է:

Տեղի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Բայրամլիին քաղբանտարկյալ են ճանաչել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---