Օլիմպիադային ՌԴ-ից 169 մարզիկ կմասնակցի

Օլիմպիադային ՌԴ-ից 169 մարզիկ կմասնակցի

PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Ռուսաստանից 169 մարզիկի է թույլ տվել մասնակցել հարավկորեական Փհենչհանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտարարվել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ասուլիսում:

Ըստ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ստանիսլավ Պոզդնյակովի, առաջատար մարզիկները կմասնակցեն մրցումներին, գրում է Deutsche Welle-ն:

Դեկտեմբերի 5-ին ՄՕԿ-ը խթանիչների օգտագործման համար հեռացրեց Ռուսաստանի հավաքականին Օլիմպիական խաղերին մասնակցելուց: Չեզոք դրոշի ներքո կկարողանան ելույթ ունենալ միայն այն ռուսաստանցի մարզիկները, որոնք չեն օգտագործել խթանիչներ:

Ձմեռային Օլիմպիադան կանցնի Փհենչհանում փետրվարի 9-25-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---