Գործադիրի նոր կազմում առաջին փոխվաչապետ կլինի26 հունվարի 2018 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին նոր կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Այս մասին նշվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծում: Նոր ստեղծված առաջին փոխվարչապետի պաշտոնի համար նախագահին թեկնածու է առաջարկում վարչապետը՝ իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում: Վարչապետը սահմանում է նաև իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը և լիազորությունների ծավալը: Լիազորությունները ստանձնած նոր կառավարության անդամները պետք է նաև երդվեն Հայաստանի նախագահին՝ նրա նստավայրում: Հայաստանի կառավարման կարգը փոփոխող՝ նախագահականը խորհրդարանական դարձնող նոր սահմանադրության դրույթները ուժի մեջ կմտնեն 2018 թվականին մի քանի փուլերով՝ ուղեկցվելով նաև օրենսդրական փոփոխություններով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |